-
17.02.2014|
23:16
...թե ԲՀԿ-ում կրկին լայն թափ է հավաքել միմյանց «միս կրծելու» գործընթացը, ավելին, բանը «հասել» է արդեն ոսկորներին: Ասում են նաև, վերջին շրջանում անչափ մեծացել է Վահե Հովհաննիսյանի ազդեցությունը Ծառուկյանի վրա, և նա իր մարդկանց է առաջ «բրթում»:
-
14.02.2014|
02:04
...թե Սասուն Միքայելյանի ու Նիկոլ Փաշինյանի քայլը` չմասնակցել մարտի 1-ին հրավիրված ՀԱԿ-ի հանրահավաքին և ողջ գիշերն անցկացնել Մյասնիկյանի արձանի մոտ, հիշեցում է Տեր-Պետրոսյանին, ով մարտի 1-ին այդպես էլ չմիացավ իրեն սպասող ցուցարարներին, որպեսզի չվտանգի իրեն, վտանգելով այլոց կյանքը:
-
07.02.2014|
01:32
...թե ՀՀԿ-ում կրկին թեժացել է «ճակատամարտը» տարեց պահպանողականների և համեմատաբար երիտասարդ կուսակցականների միջև: Պահպանողականները, որ հայտնվել են «եզրային գծից դուրս», այլևս ոչնչի առաջ կանգ չեն առնում, ընդհուպ մինչև անձնական հարցերը մուտացիայի ենթարկելն ու «երիտների» դեմ ունեցած կոմպրոմատներն իրենց ցանկալի ձևով լրագրողների ականջները քցելը:
-
04.02.2014|
00:15
...թե երեկ խորհրդարանում ստեղծված իրավիճակը մեծ փորձարկման սկիզբն էր, որով ոչ միայն կարևորվում էր խորհրդարանը յուր նախագահով, ում վերջին շրջանում նախագահական նստավայրը սկսել է ահավոր անտեսել, այլև փորձ էր արվում ցույց տալու Սերժ Սարգսյանին, որ խաղաքարտերը խորհրդարանում ինչ-որ իքս պահի կարող են այնպես անկանխատեսելիորեն խառնվել, որ իրավիճակը դառնա անվերահսկելի:
-
31.01.2014|
01:27
...թե իշխանություններին խիստ դուր չի եկել Քոչարյանի ակտիվացման ֆոնին նույնքան ակտիվացած Գյումրու նախկին քաղաքապետի և նրա որդու արարքների «մասով» «խաղեր տվող» գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի պահվածքը, երբ նա անուղղակի հայտարարություններ է անում, տեսագրություններ է տրամադրում` իր տան վրա ուղղված կրակոցների առնչությամբ, սակայն հանցագործության մասին կոնկրետ հաղորդում չի անում:
-
24.01.2014|
00:40
...թե Քոչարյանի ակտիվացումը անակնկալ է եղել քաղաքական խաղացողների, իշխանության, այդ թվում և` Քոչարյանի թիմակիցների համար` ժամանակային առումով: Այն, որ մինչև 2018-ը Քոչարյանը պետք է ակտիվանար, բոլորը գիտեին ու սպասում էին, բայց որ այսքան շուտ ու այսքան ագրեսիվ, փոքր-ինչ անսպասելի էր:
-
21.01.2014|
01:27
...թե Սեուլից շաբաթ օրը Հայաստան վերադարձած Սերժ Սարգսյանն առաջիկայում տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ-ում բավականին լուրջ խոսակցություն կունենա իր կուսակից անդամների հետ` Քոչարյանի սերիական հարցազրույցներին «դիլետանտ-սիրողական» մոտեցում դրսևորելու, հանգամանալից, կշռադատված ու փաստարկված չպատասխանելու համար։
-
17.01.2014|
00:24
...թե ոստիկանական ամենաբարձր մակարդակներում թաղային հեղինակություններին ու նրանց տակ եղող «մնացածներին» բավականին լրջորեն զգուշացում է հղվել` խելոք մնալ ընդհանրապես, խաղեր չտալ ներքաղաքական «գետնին» վրա` մասնավորապես, մարդկանց «չհավաքագրել» փողով կամ «ասելով»` միտինգներում մասսովկա ապահովելու համար. իրենց նկատմամբ կգործի օրենքի տառը և` ողջ խստությամբ:
-
24.12.2013|
01:26
...թե երբ Սերժ Սարգսյանը շատ է զայրացած լինում ԱԺ-ի վրա, զանգում է ուղիղ Գալուստ Սահակյանին ու ամենաուղիղ «բառերով» հարցնում` Գալո՞ւստ, բա դու ըտեղ… ի՞նչ բանի ես: «Գազի պայմանագրի» քննարկումների ժամանակ կրկին «զանգ ընկերոջն» է եղել, Գ. Գրիգորիչն էլ արագ «պայծառատեսվել» է ոմանց մերկության հաշվով ու նաև բարձրաձայնել այդ մասին:
-
20.12.2013|
00:17
...թե ՀԱԿ-ի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնության հետևում, ինչպես միշտ, կանգնած են ՀԱԿ-ը սնուցող հայտնի` իշխանությունից հեռացած, ինչպես նաև մերձՀՀԿ-ական ու մերձԲՀԿ-ական ուժերը: